Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:

 

«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:  


–   Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:


–   Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան,  իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու  անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական  աջակցություն ցուցաբերելու նպատակով: 

 

Առաջին տիկին Ռիտա Սարգսյան Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:


–   Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ  աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:


–   Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:


–   «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել  www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի  պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել  է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:


–   Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:


–   Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:


–   Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:


–   «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ  Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:


–   Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր  բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛  հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…


–   Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել:  Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:


–   Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:


–   Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր  համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով  «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:


–   Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:


–   Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:      

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Maya

13.05.2015

Barev Anna dyan,erevi ushadir ches exel,es grel em,vor mayisi 6-in Aragilic zangaharel en inc,mayisi 8-in gnacel em u im uxegir@ vercrel.Es Aragili het kapvac voch mi xndir chunem.Analizner em hanznel noric Mor u mankan kentronum,amen inch normal e,uxxaki bjishkner@ amarva amisnerin Hayastanum chen linelu,dra hamar el ekoi septemberin em gnalu.Mi anhangstaci,qonnel klini.

Asya

13.05.2015

Barev Anna jan vochmi norutyun chka du inchvor ban gites

Anna

12.05.2015

Maya,Asya inch norutyunner kan? inchu cheq grum?

Ruzana

12.05.2015

barev dez sireli axcikner jan sat uraxem dez hamar ,bayt vor stexel anhavasarutyun ka parz erevuma, sat husahatvatem ,vorovhetev grantvelem sektemberi 11 30 kani hamarnem u ind asetin micev sektemberi verc kzangenk txter@ kberes handnes u vocmi zang .heto es gnati aragili kentron ! txterov ind patasxanetin vor spasem vorovetev pox cka himnadrami hasvin? hent sksen kanc@ ind kkancen u vocmi zang .u mist hetevelem zangel hartrelem' axcikner jan ete kartumek vor tariki hete kapvat tox asen .menk khaskanank voc te sent anoros vicakum?minc hima huysoveyi bayt hima arten cgitem inc klini

Մեդ-Պրակտիկ

09.05.2015

Հարգելի Maya, բարև Ձեզ: Վեգետատիվ նյարդավորում են ստանում մարդու բոլոր ներքին օրգանները, որն ապահովում է նրանց նորմալ աշխատանքը, նյութափոխանակությունը: Վեգետատիվ նյարդավորում են ստանում նաև օրգանիզմի բոլոր անոթների հարթ մկանային բջիջները, որն ապահովում է անոթների նորմալ աշխատանքը, հետևաբար նաև այդ անոթներով անոթավորվող օրգանի աշխատանքը: Քանի որ մկաններն  ունեն հարուստ անոթավորում, վեգետատիվ նյարդերի բորբոքման դեպքում հնարավոր է լինի տվյալ հատվածի ցավային զգացողություն, սակայն դա քիչ հանդիպող պաթոլոգիա է: Քանի որ նշված դեղերը չեն օգնել, ավելի հավանական է ողնաշարի ճողվածքի առկայությունը, որի դեպքում ճնշվում են կոնկրետ ստորին վերջույթը նյարդավորող նյարդաանոթային խրձերը, դա կարող է բերել նաև նստանյարդի ճնշման, որն էլ արտահայտվում է ցավով, ծակոցների զգացումով և վերջույթը շարժելու դժվարությամբ: Ցանկալի է դիմել ողնաշարաբանի կամ նյարդավիրաբույժի  ավելի մանրամասն հետազոտվելու համար:

Մեդ-Պրակտիկ

09.05.2015

Հարգելի SATEN X., բարև Ձեզ: "Հետերոզիգոտը"  հիվանդություն չէ, դա նեղ մասնագիտական տերմին է, որն արտահայտում է տվյալն գենի ժառանգման տիպը, գենը կարող է ժառանգվել հոմոզիգոտ կամ հետերոզիգոտ ձևով: Ժառանգական հիվանդությունների ախտորոշման ժամանակ, այդ տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ հարկավոր է նշել կոնկրետ գենի մուտացիան հետերոզիգոտ ձևով է, թե հոմոզիգոտ: Կախված մուտացիայի տեսակից հիվանդության արտահայտման հավանականությունը տարբեր է: Հետերոզիգոտ մուտացիաների դեպքում ժառանգական հիվանդության ի հայտ գալը ավելի քիչ հավանական է:

Hermine

09.05.2015

Asya jan kanchel@ chgitem, parzapes gitem, vor eko chen anum. Karox e kanchen naxnakan stugumner ancnelu hamar

Anna

09.05.2015

Asya jan ays xar@ kanchel@ erevi kapvats e tariqi het.Es aydpes em karcum.arajnutyun@ talis en minchev 35 tarekan@. Asya jan du qani tarekan es?

Anna

09.05.2015

Barev Hermine jan.Hulis,ogostosin chen kanchum?

SATEN .X

09.05.2015

SHNORAKALUTYUN OGNELU HAMAR,UXAKI ES ERB GNUM EM STUGMAN ASUM EN NORMALA BAYC VOCHMI ARCUNQ CHKA EL CHGITEM INCH ANEM.

Մեդ-Պրակտիկ

08.05.2015

Հարգելի Maya, բարև Ձեզ: Ինֆեկցիոն պարօտիտը կամ այլ կերպ խոզուկը ինֆեկցիոն հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են հարականջային թքագեղձերը, բարդությունների դեպքում հնարավոր են նաև սեռական գեղձերի բորբոքում, բարդություններ ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ, երբ բորբոքվում են ամորձիները, դա բերում է գեղձերի ապաճի և հետագայում անպտղության: Ինչ վերաբերում է տղամարդկային անպտղությանը, պատճառները բազմաթիվ են, սկսած բորբոքային հիվանդություններից, մինչև ժառանգական հիվանդություններ և բնածին արատներ: 

Hermine

08.05.2015

Asys jan myusner@ indzanic araj ein, uxaki imaci hulis, ogostos chen anum

Maya

08.05.2015

Barev dzez hargeli Anna,Asya ev myus axjikner.Es grancvel em septemberi 20-in,194-ei,mayisi 6-in zangaharel en inc u kanchel uxegir@ vercnelu.Esor vercrel em uxegirs,bayc bujumneris ardyunq@ ancel e.Noric analizner em tvel,erevi dexer em @ndunelu, septemberin em gnalu ekoyi.Hamarneri xar@ kancheluc ban chem haskanum.Mi husahatveq,bolorid el kkanchen.Boloris hadjoxutyun

Asya

08.05.2015

Barev Hermine jan. .myusner vor vor hamarnern eyin uzum em imanam es 182 em shat unem im hertin hasnelu

Hermine

07.05.2015

Asya jan uxegirs patrast er, parzapes ays pahin amusins erkrum chi, dra hamar chkaroxaca vercnel, henc ga anmijapes kvercnem. Indz het kayin shater@, voronq vercrecin

Hermine

07.05.2015

Saten X jan hima gitem, vor grancum chka, ovqer nor en uzum grancvel ays kayqin piti an@ndhat heteven, himnadram@ talis e haytararutyun. Inch verabervum e pastatxterin, piti nerkayacneq dzer ancac bujman txter@, vortex piti cucvac lini, vor miayn ekoyov karox eq erexa unenal, bnakutyan vayric texekanq, ashxatavardzi chap, anpayman zagsi vkayakan , andznagri ev socqarti patchener@.

Anna

07.05.2015

Barev Maya, Asya,axjikner. Es erek zangahareci ,asacin hasel en 150-in:Isk indz asacin,te 261 em,Asacin havanabar lav chem hishel hamars, chgitem...im hishelov 161 ei...vor dzez kanchen,texyak paheq ,xndrum em...

Astghik

07.05.2015

Es grancvel em 09.09.14 ev parberabar texekacel em, vor indz kzangaharen ev kasen te mezanic erb kpahanjen anhrajesht txter@ gorts@ntaci hamar. verjin zange exel e Aprilin ev krkin nujn patasxa@: me nk spasumenk finansavorman,: Xndrumem asel ardyok da hamapatasxanume irakanutyan@ ev erb verjapes karox enk imanal te inch e katarvum, estex tesnum em vor hamarneric en xosum axjikner@. naxapes mersi.

SATEN.X

07.05.2015

HARGELINERS BARI ARAGILUM VONCEQ GRANCVUM ETE DJVAR CHI KASEQ

Asya

06.05.2015

Barev hermine jan vercrecir. Tuxtt

Asya

06.05.2015

Barev Anna jan zangeciq inch asecin

SATEN.X

06.05.2015

HERMINE JAN KNERES VOR ANHANGSTACNUM EM KAROXES ASEL VORTEX EM TANELU DIMUMNER@,ES SHATEM BUJVEL VOCHMI OGOT CHKA KUZEI IMANAY VONC GRANCVEM

Asya

06.05.2015

Barev dez Anna jan septrmberi 19 axchikner vor zangeq aragil inchvor ban imanaq xndrum em mezel texyak koaheq etr es imanam dzez texyak kpahem vorovehetev bolors el mi bani hamar enq payqarum

Anna

05.05.2015

Asya du septemberi qanisin es grancvel?

Anna

05.05.2015

gnalu em Vitromed.isk du?

Հերմինե

05.05.2015

Հարգելի Saten X մշտապես հետևել եմ կայքի հայտարարություններին, երբ սկսվեց հայտագրումը պահանջվող փաստաթղթերով ներկայացա հիմնադրամ: Պահանջվող փաստաթղթերը կարող ես տեսնել դիմումների ընդունում բաժնում: Որքնով տեղյակ եմ հիմա հերթագրումը դաթարեցված է:

Հերմինե

05.05.2015

Ասյա ջան վիտրոմեդ չեմ գնում, բայց երևի հետագա անելիքներս հենց այնտեղ կանեմ

Maya

05.05.2015

Barev Anna dyan.Kardaci Herminei [email protected] vax@ zanges Aragil,xndrum em,vor incel ases,qani zuyg en uxarkel.Es 28 tarekan em.Du vor hivandanoc es gnalu?

Anna

05.05.2015

Barev Maya jan.Es 36 tarekan em.Aystex Herminen grel e ,vor inq@ 171 e u kanchel en.skseci anhangstanal. Arden ush e, vax@ kzangem,tesnem inchu chen kanchum. Ete qez kanchen,ktexekacnes,ha? isk du qani tarekan es Maya jan?

SATEN.X

05.05.2015

HARGELI HERMINE U INCHPES ES GRANCVEL U INCHE PETQ GRANCVELU HAMAR

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ